Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի պարբերության 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3 –րդ հոդվածի 8-րդ, 12-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի 1064-Ա որոշումով ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 14-ի N 2/փ- 409 դրական եզրակացությունը, Հայասատանի Հանրապետության լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 24-ի « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և համայնքի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության, 06-008-0400-0102 կադաստրային ծածկագրով 5,99952 հեկտար արոտավայրի նպատակային նշանակությունը փոխելու մասին» N98-Ա որոշումը
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից 5,99952 հա (կադաստրային ծածկագիր 06-008-0400-0102) արոտավայր հողատեսքը փոխադրել էներգետիկայի , կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նշանակության կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նշանակությամբ:
2. Հանձնարարել համապատասխան բաժնին` նշված փոփոխությունները արտացոլել Տաշիր բնակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ( Տաշիր բնակավայրի ) հաստատված գոտևորման նախագծում սույն որոշումից բխող փոփոխությունները