Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 360-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մայիսի 2020 թվականի N 360-Ա

ԼԻԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ,ԳԱԳԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ,ՆԱՏԱԼՅԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, ԲԵԳԼԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան

Քաղաքացիներ Լիդա Պետրոսյանը, Գագիկ Պետրոսյանը, Նատալյա Պետրոսյանը, Բեգլար Պետրոսյանը  հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, « Հողի հարկի մասին»  ՀՀ օրենքով սահմանված կարգով չեն կատարել հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2020 թվականի մայիսի 12-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ հողի հարկի գանձման հարցի քննության նպատակով:
 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. 
2.      Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
 Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից տրված տվյալների՝ Տաշիր համայնքի Բլագոդարնոյե   գյուղի  տարածքում 4 տարբեր չափսերի, տարբեր կարգի և նշանակության 7․633 հա ընդհանուր մակերեսով հողամասերը հանդիսանում են քաղաք Տաշիր,փողոց Երևանյան, թաղամաս 11,տուն 350 հասցեի բնակիչներ Լիդա Պետրոսյանի, Գագիկ Պետրոսյանի, Նատալյա Պետրոսյանի, Բեգլար Պետրոսյանի սեփականությունը,որոնք «Հողի Հարկի մասին» ՀՀ օրենքով համարվում են հարկվող օբյեկտ:
Հողամասերի համար վճարման ենթակա հարկը կազմում է 234․169 (երկու հարյուր երեսունչորս հազար  հարյուր վաթսունինը) ՀՀ դրամ,ինչը մինչև 2020 թվականի մայիս ամիսը չի վճարվել:
Քաղաքացիներ Լիդա Պետրոսյանի,Գագիկ Պետրոսյանի, Նատալյա Պետրոսյանի,Բեգլար Պետրոսյանի հողի հարկը վճարելու պարտականությունը կազմում է 179․279(հարյուր յոթանասունինը հազար երկու հարյուր յոթանասունինը) ՀՀ դրամ՝ ապառք,որը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ՝ 54․890 (հիսունչորս հազար ութ հարյուր իննսուն) ՀՀ դրամի չափով:
2020 թվականի մայիսի 12-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020  թվականի մայիսի 27-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու  նպատակով պատշաճ ծանուցվել և չեն ներկայացել   քաղաքացիներ Լիդա Պետրոսյանը, Գագիկ Պետրոսյանը, Նատալյա Պետրոսյանը,Բեգլար Պետրոսյանը (հիմք՝ փոստային անդորրագիր 18.05.2020:
(Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված քաղաքացիներ Լիդա Պետրոսյանի,Գագիկ Պետրոսյանի, Նատալյա Պետրոսյանի, Բեգլար Պետրոսյանի բացակայությամբ):
 3Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում  հողի սեփականատերերը,պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկային վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.075 տոկոսի չափով։
Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով   «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին,16-րդ, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 

 

1․Քաղաքացիներ Լիդա Պետրոսյանից, Գագիկ Պետրոյանից, Նատալյա Պետրոսյանից,Բեգլար Պետրոսյանից հօգուտ Տաշիր համայնքի բյուջե գանձել 234․169(երկու հարյուր երեսունչորս հազար հարյուր վաթսունինը) ՀՀ դրամ, որից 179․279(հարյուր յոթանասունինը հազար երկու հարյուր յոթանասունինը) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 54․890 (հիսունչորս հազար ութ հարյուր իննսուն) ՀՀ դրամ ՝ որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիրի համայնքի ղեկավարին՝ այն ստանալուց և դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:
5. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner