Նպատակ | Տաշիր համայնքի լուսավորվածության աստիճանը ներկա պահին 48 % է: Ծրագրով ներկայացված փողոցները մեծամասամբ կենտրոնական են և առաջնային կարևորության նշանակությաուն ունեն՝ հարակից են ոստիկանությանը, դպրոցների, արվեստի և մարզական դպրոցներ, որոնց դասաժամերը հիմնականում ավարտվում են երեկոյան ժամերին, հետևաբար կարևորությունը այստեղ ձրավորվել է անհրաժեշտությունից ելնելով: Ծրագրիիրականացմանանհրաժեշտություննէ՝համայնքումերեկոյանժամերինապահովելբնակիչներիանվտանգտեղաշարժըև կարգավորելփողոցիարտաքինտեսքը։Ծրագրիիրականացումըհնարավորությունկտա համայնքումավելացնելլուսավորությանցանցը, որիմիջոցովկլուսավորվիհամայնքիԽանջյան-Գրիբոյեդով,Ջահուկյան, Արցախ, Էրեբունի, Պուշկին, Գետափնյա և Լեռնահովիտ բնակավայրի փողոցները: Ներկա պահին տեղադրված փողոցային լուսատուները(լուսատու սարքեր, լամպեր) մեծամասամբ ցածրորակ են: Արդյունքում համայնքապետարանի շահագործման և պահպանման ծախսերն աճում են՝ դրանց փոխարինման մեծ ծախսերի, ինչպես նաև փողոցային լուսավորության պահանջվող մակարդակը ապահովելու նպատակով բարձր հզորության լամպեր տեղադրելու անհրաժեշտության պատճառով: Սա իր հերթին հանգեցնում է էներգիայի չարդարացված բարձր սպառման: |