Նպատակ | ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքը 2016թ. նոյեմբերին միացել է Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը՝ ստանձնելով հանձնառություն մշակել գործողությունների ծրագիր, որի նպատակն է. 1. Գնահատել Համայնքի մի շարք թիրախային բնագավառներում ջերմոցային գազերի արտանետումների մակարդակը և առաջարկել մեղմման միջոցառումներ, որոնք թույլ կտան այդ ելակետային արտանետումները նվազեցնել առնվազն 30%-ով՝ մինչև 2030 թվականը: 2. Գնահատել համայնքին բնորոշ կլիմայական ռիսկերը և խոցելիությունը և առաջարկել այդ ռիսկերի նվազեցման (հարմարվողականության) միջոցառումների ցանկ և իրականացման ժամանակացույց: |