Նպատակ | Ըստ համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 30-ի թիվ 22-Ն որոշմամբ հաստատված ՀՀԶԾ-ի՝ համայնքի տեսլականն է՝ մինչև 2022թ. Տաշիր համայնքը դարձնել զբոսաշրջության և կաթնային անասնապահության կենտրոն, ինչպես նաև բարեփոխումներ անցկացնելու ճանապարհով հետևողականորեն բարելավել համայնքի բնակչության սոցիալ-տնտեսական, մշակութային և հանգստի պայմանները, համայնքը դարձնել մաքուր, բարեկարգ, գրավիչ բնակավայր և մրցունակ մյուս համայնքների նկատմամբ:
Ստորև ներկայացված են համայնքի կայուն զարգացման ցուցանիշները: Ցուցանիշի ելակետային արժեքը՝ համապատասխան ցուցանիշի 2019 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ֆիքսված արժեքին 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանխատեսվող ցուցանիշի ավելացումն է, հաշվի առնելով համայնքում առկա զարգացումները և միտումները, ինչպես նաև նախորդ տարիների փորձը: Ցուցանիշի թիրախային արժեքը՝ համապատասխան ցուցանիշի պլանավորվող արժեքն է, այսինքն՝ այն արժեքը, որին կհասնի համայնքը 2020 թվականին ՏԱՊ-ը հաջողությամբ իրականացնելու դեպքում:
ՏԱՊ-ում ոլորտների և ծրագրերի ազդեցության վերջնական արդյունքի որոշ որակական ցուցանիշների գնահատման համար կիրառվել է 10 բալանոց սանդղակ՝ 1- շատ վատ, 2 – վատ, 3 – բավականին վատ, 4 – ավելի շատ վատ, քան լավ, 5 – միջին՝ ոչ լավ. ոչ վատ, 6 - ավելի շատ լավ, քան վատ, 7 – բավականին լավ, 8 – լավ, 9 – շատ լավ, 10 – կատարյալ:
|