Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 72
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 59-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հուլիսի 2018 թվականի N 59-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48.1-րդ հոդվածով, 74-րդ հոդվածով, 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի ևօգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> N286 որոշումով հաստատված կարգի 46.2 կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Տաշիր համայնք, Տաշիր քաղաք, 5-րդ թաղամաս, Ջահուկյան փողոց, թիվ 196/2 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի զբոսայգի նշանակության 0,00435 հա հողամասը (կադաստրային ծածկագիր՝06-008-0103-0027) տրամադրել 25 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով մրցույթով՝ տաղավար կառուցելու նպատակով, տարեկան վարձավճարի մեկնարկային չափ սահմանելով 20000 ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:


Կողմ -8

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՄԻՇԱ

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՅԱՎՐՈՒՄՅԱՆ ԱՐԱ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՌԵՎԱԶՅԱՆ ՀԱՅԿԱՆՈՒՇ

ՍՈՂՈՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

ՎԵԼԻՑՅԱՆ ՆՈՐԻԿ

ՏՈՄԵՐՅԱՆ ՔԵՐՈԲ

Դեմ -1

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner