Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 19- ի հերթական (արտագնա) նիստի օրակարգը՝ 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 19-ի հերթական (արտագնա) նիստի օրակարգը հաստատելու մասին, 2․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 24-ի N104-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, 3․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին, 4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականություն հանդիսացող գույքը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով «Տաշիրի մշակույթի կենտրոն » համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը ամրացնելու մասին, 5․ Հայաստանի Հանրապեության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող հողամասը աճուրդով օտարելու մասին 6․ Ինքնակամ կառուցված,համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված գույքը օտարելու մասին, 7․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սանիտարական մաքրման սխեման և աղբահանության իրականացման կարգը հաստատելու մասին, 8․ Գույքահարկի գծով արտոնություն սահմանելու մասին, 9․ Համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն հատկացնելու մասին։ |