Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 499-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մայիսի 2024 թվականի N 499-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՐՄԵՆ ԱԶԱՏԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 4-րդ մասով, 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշումով հաստատված կարգի 8-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով Տաշիր համայնքի մրցության հանձնաժողովի 2024 թվականի մայիսի 7-ի N44 արձանագրությունը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Տաշիր համայնք, գ. Մեծավան 0,4 հա, 06-074-0260-0150 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը, տարեկան 10000 (տասը հազար) դրամով, 10 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել 2024 թվականի մայիսի 7-ին Տաշիրի համայնքապետարանի մրցույթային հանձնաժողովի կողմից անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Արմեն Ազատի Կարապետյանին :
2. Արմեն Ազատի Կարապետյանի հետ կնքել հողի վարձակալության պայմանագիր:
3. Սույն որոշումից ծագող իրավական հարաբերությունները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
4.Վարձակալությամբ տրվող հողամասի փաստաթղթերի ձևակերպման հետ կապված բոլոր ծախսերը կատարել վարձակալողի հաշվին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner