Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1214-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 դեկտեմբերի 2019 թվականի N 1214-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ՏԱՇԻՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ » ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով,  հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր քաղաքային համայնքի վարչական սահամաններում գտնվող պետական սեփականությւոն հանդիսացող հողերից Տաշիրի քաղաքային համայնքին անհատույց փոխանցվող հողերի» N1055-Ն որոշումով, ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականություն հանդիսացող գույքը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով «Տաշիրի մշակույթի կենտրոն » համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը ամրացնելու մասին» N 90-Ա որոշումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝

1. Կանոնադրական նպատակներին համապատասխան օգտագործելու և տիրապետելու նպատակով` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող քաղաք Տաշիր,6-րդ թաղամաս,Կ․ Դեմիրճյան փողոց, թիվ 68 հասցեի 2796,3 քմ մակերեսով անշարժ գույքը (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2360861, տրված՝ 16․06․2009) և նրա սպասարման համար անհրաժեշտ բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,249 հա մակերեսով հողամասը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Տաշիրի մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2․ «Տաշիրի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ- ի հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման։
3․ Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ Լոռու մարզի ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner