Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Նաիրա Հակոբյան»-ի 2020 թվականի նոյեմբերի 23-ի N92 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45 -րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և ՀՀ կառավարության 2007թավականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք.Տաշիր, Կ. Դեմիրճյան փողոց, բ/շ 2/11 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր «Նաիրա Հակոբյան»-ի հայտը բավարարել և նրան տալ 2020 թվականի չորրորդ եռամսյակի համար ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն:
2.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը: