Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Խանում Գրիգորյան»-ի 2021 թվականի ապրիլի 9-ի N41 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45 -րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ևՀայաստանի Հանրապետության կառավարության 2007թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, Երևանյան փողոց, թիվ 192 հասցեում գործող գործող անհատ ձեռնարկատեր «Խանում Գրիգորյան»-ի հայտը բավարարել և նրան տալ 2021 թվականի երկրորդ եռամսյակի համար ոգելից, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն:
2.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը: