Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի պարբերության 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3 –րդ հոդվածի 5-րդ, 8-րդ, 9-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի 1064-Ա որոշումով ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 2/փ- 283 դրական եզրակացությունը
Տաշիր համայնքի ավագանին որոշում է 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից 5,99952 հա (կադաստրային ծածկագիր 06-008-0400-0102) արոտավայր հողատեսքը փոխադրել էներգետիկայիՙ կապիՙ տրանսպորտիՙ կոմունալ ենթակառուցվածքների նշանակության կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նշանակությամբ: 2. Համայնքի ղեկավարին` նշված փոփոխությունները արտացոլել Տաշիր բնակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: 3. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի / Տաշիր բնակավայրի/ հաստատված գոտևորման նախագծում սույն որոշումից բխող փոփոխությունները |