Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Ռազմիկ Սեդրակի, (լիազորված անձ՝ Արթուր Հովհաննիսյան, անձ.՝ AL0237278), Անահիտ Թելեմակի, Սուսաննա Անոլի, Անահիտ Ռազմիկի, Դիանա Ռազմիկի Մարտիրոսյաններին սեփականութան իրավունքով պատկանող հողամասից (վկայական 06112024-06-0007, տրված 06.11.2024թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 05․09.2025թ.-ի Թիվ ՔԴ-810-25)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Ռազմիկ Սեդրակի, (լիազորված անձ՝ Արթուր Հովհաննիսյան, անձ.՝ AL0237278), Անահիտ Թելեմակի, Սուսաննա Անոլի, Անահիտ Ռազմիկի, Դիանա Ռազմիկի Մարտիրոսյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-091-0144-0035 կադաստրային ծածկագրով 0,6077 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: