|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 դեկտեմբերի 2018 թվականի N 99-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՏԱՇԻՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանարապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի շախմատի ակադեմիայի Տաշիրի մասնաճյուղի մարզչի` դրամական օգնություն տրամադրելու մասին դիմումը՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տաշիր համայնքի բյուջեից Հայաստանի շախմատի ակադեմիայի Տաշիրի մասնաճյուղի մարզիչ Հրաչիկ Պապյանին, որպես ճանապարհածախս, տրամադրել 30000 ՀՀ դրամ` Վանաձորի շախմատի տղամարդկանց կիսաեզրափակիչ առաջնությանը ակադեմիայի սաների մասնակցությունն ապահվելու նպատակով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -11 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՄԻՇԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԳԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄԱՐԴՈՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐԴՈՅԱՆ ՍՈՒՍԱՆ ՅԱՎՐՈՒՄՅԱՆ ԱՐԱ ՌԵՎԱԶՅԱՆ ՀԱՅԿԱՆՈՒՇ ՍՈՂՈՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ՎԵԼԻՑՅԱՆ ՆՈՐԻԿ ՏՈՄԵՐՅԱՆ ՔԵՐՈԲ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|