1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
Քաղաքացի Արգամ Ավոյանը, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2020 թվականի հուլիսի 10-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ գույքահարկի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2. Վարչական ակտը ընդունելու հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն Տաշիրի համայնքապետարանի ֆինանսական,հաշվապահական հաշվառման,եկամուտների գանձման և հավաքագրման բաժնի կողմից տրված « Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող ՀՀ Ոստիկանության ՃՈ կողմից տրամադրված փոխադրամիջոցների հաշվառման և գնահատման տվյալների՝ քննարկվող անշարժ գույքը՝ Տաշիր համայնք քաղաք Տաշիր, Վան փ․ շենք 5 բն հասցեում հաշվառված OPEL VECTRA 2.5 մակնիշի , 68TT 777 հերթական համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է քաղաքացի Արգամ Ավոյանին սեփականությունը,որը« Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով հանդիսանում էհարկվող օբյեկտ: Նշված գույքերի համար վճարման ենթակա գույքահարկը կազմում է 281․883 (երկու հարյուր հազար ութ հարյուր ութսուն ) ՀՀ դրամ,ինչը 2015-2020թթ ընկած ժամանակահատվածում չի վճարվել: Քաղաքացի Արգամ Ավոյանի նշված ժամանակահատվածի համար գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ՝ 68․888 (վաթսունութ հազար ութ հարյուր ութսունութ) ՀՀ դրամի չափով: 2020 թվականի հուլիսի 10-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020 թվականի հուլիսի 31-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակովպատշաճ ծանուցվել է քաղաքացի Արկադի Մխոյանը (հիմք՝ փոստային անդորրագիր 22.07.2020) : Արգամ Ավոյանը չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:
3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ գույքահարկը սեփականության իրավունքով նշված օրենքի երրորդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Համաձայն «Գույքահարկի մասին»ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ, գույքահարկի գումարը վճարվում է համայնքի վարչական տարածքում հաշվառված փոխադրամիջոցների համար հարկվող օբյեկտի հաշվառման վայրի համայնքի բյուջե: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված հարկի գումարի 0.075 տոկոսի չափով: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի ՝ համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի գանձումը: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ,ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ,«Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Քաղաքացի Արգամ Ավոյանից հօգուտ Տաշիր համայնքի բյուջե գանձել 281․883 (երկու հարյուր ութսունմեկ հազար ութ հարյուր ութսունութ ) ՀՀ դրամ, որպես ՀՀ, Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք. Տաշիր, Վան փ․ շենք 5 բն հասցեում հաշվառված OPEL VECTRA 2.5 մակնիշի 68TT 777 հերթական համարանիշի ավտոմեքենայի վճարման ենթակա գույքահարկի գումար,որից 68․883 (վաթսունութ հազար ութ հարյուր ութսունութ ) ՀՀ դրամի՝ որպես պարտականությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ.
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:
5. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: