Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշումով հաստատված կարգի 6-րդ կետով և հիմք ընդունելով այն, որ ընդլայնման համար լրացուցիչ օտարվող հողամասը որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդային կարգով և, որ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասում այլ անձի կողմից որևէ քաղաքաշինական գործունեության իրականացումը կբերի ընդլայնվող հողամասում գտնվող շինության շահագործման, անվտանգության և սպասարկման համար անհրաժեշտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերի խախտման ՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է`
1. ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող, Տաշիր քաղաք, թաղամաս 4, Գորկու փողոց, թիվ 13/1 հասեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 06-008-0089-0063) 247,2 քմ մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի ձևով, 54878 (հիսունչորս հազար ութ հարյուր յոթանասունութ) ՀՀ դրամ կադաստրային գնով օտարել Գարիկ Էդվարդի Անախասյանին:
2. ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: