Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1208-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2019 թվականի N 1208-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ, ՏԱՇԻՐ ՔԱՂԱՔ, 10-ՐԴ ԹԱՂԱՄԱՍ, ՇԻՐԱԶԻ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՄԱՆ ՍՈՍԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով քաղաքացի Արման Սոսի Ավետիսյանի (անձնագիր 000417899, տրված 20.02.2014) դիմումը, 1980թ. մարտի 27-ի Կալինինոյի գործադիր կոմիտեի նիստի թիվ 4 արձանագրությունից քաղվածքը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2019 թվականի նոյեմբերի 1-ին կայացրած թիվ ԼԴՅ/0316/02/19 վճիռը , «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի և շինությունների հատակագծերը և ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. N2387-Ն որոշումը, նկատի ունենալով, որ տնատիրության սպասարկաման համար օրիանական հատկացված 0,07հա հողամասը և կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված և ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Հաշվի առնելով , որ փաստացի չափագրման արդյունքում հողամասի մակերեսը կազմում է 0,06416հա և այն, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001թ. մայիսի 15-ը՝ 1993թ.-ին, իսկ բաց պատշգամբը, պարիսպը, զրուցարանը և ավտոտնակը 2001թ. մայիսի 15-ից հետո՝ 2014թ.-ին 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Օրենքի ուժով ճանաչել Արման Սոսի Ավետիսյանի սեփականության իրավունքը ՀՀ Լոռու մարզ, Տաշիր քաղաք, 10-րդ թաղամաս, Շիրազի փողոց, թիվ 5 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր 06-008-0230-0001) տնատիրության սպասարկման համար անհրաժեշտ 0,06416հա մակերեսով հողամասի նկատմամբ։
2. Հողամասի չափերը որոշվում են Տաշիրի համայնքի ղեկավարի կողմից հաստատված և «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծով:
3. Ճանաչել Արման Սոսի Ավետիսյանի սեփականության իրավունքը ՀՀ Լոռու մարզ, Տաշիր քաղաք, 10-րդ թաղամաս, Շիրազի փողոց, թիվ 5 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր 06-008-0230-0001) տնատիրության սպասարկման համար անհրաժեշտ 0,06416հա մակերեսով հողամասի վրա գտնվող 97,51քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ։
4․  Ինքնակամ համարել  8,5քմ պարիսպը, 19,8քմ զրուցարանը և 31,24քմ ավտոտնակը՝ համաձայն ներկայացվող շինությունների բնութագրի: 

5. Տնատիրությանը տրամադրել նոր փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, 10-րդ թաղամաս, Շիրազի փողոց, թիվ 5 բնակելի տուն:
6․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner