Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2020 թվականի հոկտեմբերի 15-ի հերթական նիստի օրակարգը` 1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2020 հոկտեմբերի 15-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին: 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի հաղորդումը 2020 թվականի բյուջեի կատարման երրորդ եռամսյակի ընթացքի մասին: 3. Համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն տրամադրելու մասին: |