Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Արշակ Շմավոնի, Քիշմիշ Վանոյի, Արման Արշակի, Լիլիթ Արշակի, Անի Արշակի Մուրադյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասից (վկայական N1768101 տրված 16․06․2003) հրաժարվելու մասին դիմումը`
1. ՔաղաքացիներԱրշակ Շմավոնի, Քիշմիշ Վանոյի, Արման Արշակի, Լիլիթ Արշակի, Անի Արշակի Մուրադյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1.1 06-039-0169-0185 կադաստրային ծածկագրով 0,118 հա խոտհարք։
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Տաշիր սպասարկման գրասենյակ:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականները ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: