Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածով, 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշումով հաստատված կարգի 8-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հողամասը մրցույթով՝ վարձակալության իրավունքով տրամադրել օգտագործման:
2. Սահմանել հողամասերի վարձակալության վճարի մեկնարկային գները` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |