Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1–ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին » ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝
1․ Հաստատել ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, քաղաքական, վարչական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասրկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելված NN 1, 2 :
2․ Տաշիր համայնքի ղեկավարին՝ ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, քաղաքական, վարչական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասրկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը փոփոխություններ կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին։
3․ Սույն որոշման 1-ին կետը համայնքային ծառայության մասով ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 23-ի «Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը եվ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N6-Ա որոշումը։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից։