Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով Տաշիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է ՝ 1․Թույլատրել Հայաստանի Հանարպետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող քաղաք Տաշիր, թաղամաս 14, Երևանյան փողոց, թիվ 381/2 հասցեում գտնվող անշարժ գույքը (19349 քմ մակերեսով հողամաս՝ վկայական N19082015-06-0029, կադաստրային ծածկագիր՝ 06-008-0291-0015 և նրա վրա կառուցված 301,23 քմ ընհանուր մակերեսով շինություններ) օտարել աճուրդով: 2․ Գույքի մեկնարկային գինը սահմանել 18350000 (հինգ հարյուր քսաներեք հազար հինգ հարյուր ) ՀՀ դրամ՝ համաձայն «ԻՆԵՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված անշարժ գույքի գնահատման N02/1621 հաշվետվության (Որակավորման վկայական NԱԳԳ 303): |