Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 70-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 70-Ա


Զեկ. ՍԼԱՎԻԿ ԱՆԱԽԱՍՅԱՆ

ՀՈՂԱԳՐՈՒՆՏԻ ՀԱՆՈՒՅԹԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ «ՃՆԱՊԱՐՀ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով, 76-րդ հոդվածի 5-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության N286 որոշումով հաստատված կարգի 44-րդ կետի «ժգ» ենթակետը, ՀՀ Կառավարության 2019 թվակնի մայիսի 10-ի «Հողագրունտի հանույթի կարգը սահմանելու մասին» N 572-Ն որոշումով և հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզպետի 23․06․2020-ի թիվ 01/105․4/06216-2020 գրությունը՝

Տաշիր համայնքի ավագանին որոշում է ՝

 

1․ Հայաստանի Հանարպետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող , 06-072-0555-0001 կադաստրային ծածկագրով , հողագրունտի հանույթի տեղամաս հանդիսացող 2000քմ մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրը առանց մրցույթի, վարձակալության իրավունքով տրամադրել «Ճանապարհ» ՍՊԸ-ին` 12000 խոր․ մետր ծավալով հողագրունտի հանույթի աշխատանքներ իրականացնելու համար։
2․ Հողագրունտի մեկ խոր. մետրի արժեքը սահմանել 300 դրամ։
3. «Ճանապարհ» ՍՊԸ -ի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր։
4. Վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզի տարածքային ստորաբաժանումում:

 
Կողմ (10)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԼԱՎԻԿ ԱՆԱԽԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner