Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշումը և ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 15- ի N78-Ա որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1․Համայնքային սեփականություն հանդիսացող ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք․ Տաշիր, 1-ին թաղամաս, Անի բ/զ, թիվ 4/1 հասցեում գտնվող ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված 17,77 քմ մակերեսով ավտոտնակը և դրա համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրի բնակելի կառուցապատման 35,1 քմ մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով օտարել ինքնակամ կառույցն իրականացնող Սիրանուշ Եղիշի Ռաֆաելյանին։
2․Պարտավորեցնել Սիրանուշ Եղիշի Ռաֆաելյանին մուծելու հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 7800 (յոթ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ, ավտոտնակի վաճառքի արժեքը՝ 9800 (ինը հազար ութ հարյուր) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումից ծագող իրավական հարաբերությունները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: