|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 դեկտեմբերի 2019 թվականի N 106-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՁՄՌԱՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրեննսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասով, 186-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետերով, ելնելով այն հանգամանքից, որ ձմռանամիսներին հնարավոր չէ ապահովել Տաշիր համայնքի մանկապարտեզների բնականոն կենսագործունեությունը՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է. 1. 2020թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. փետրվարի 1-ը ժամանակավոր դադարեցնել «Ամալյա Կարապետյանի անվան» համար 4 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի աշխատանքային գործունեությունը: 2. 2020թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. ապրիլի 1-ը ժամանակավոր դադարեցնել համար 1 և համար 3 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ների աշխատանքային գործունեությունը: 3. Հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողների աշխատավարձը վճարել՝ համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության:
|
Կողմ -11 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՄԻՇԱ ԲԵԶՈՅԱՆ ՎԱՀՐԱՄ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԳԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄԱՐԴՈՅԱՆ ՍՈՒՍԱՆ ՅԱՎՐՈՒՄՅԱՆ ԱՐԱ ՌԵՎԱԶՅԱՆ ՀԱՅԿԱՆՈՒՇ ՎԵԼԻՑՅԱՆ ՆՈՐԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|