Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և “Տեղական ինքնակառավարման մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Յուրի Նիկոլայի, Թազագյուլ Հարությունի, Նիկոլայ Յուրիի և Վալենտինա Յուրիի Ամիրյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասից (վկայական N 1438230 տրված 31․05․2005 թ․-ին ) հրաժարվելու մասին դիմումը`
1. Քաղաքացիներ Յուրի Նիկոլայի, Թազագյուլ Հարությունի, Նիկոլայ Յուրիի և Վալենտինա Յուրիի Ամիրյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1.1 06-072-0212-0004 կադաստրային ծածկագրով 3,95 հա վարելահող։
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Տաշիր սպասարկման գրասենյակ:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականները ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: