Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայատանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածի 3-րդ կետով, 34-րդ հոդվածով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 2025 թվականի օգոստեսի 25-ի «Լոռու Մարզի Տաշիրի համայնքի վարչական վարածքում գտնվող 06-008-0045-0010 կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասին» N797-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և որոշման հիմքի «բնութագրի» բառից հետո լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ՝
«Հողամասի վրա առկա է 1991թ. ինքնակամ կառուցված 127,3քմ. անավարտ շինություն, որի օրինականացումը կկատարվի հետագայում օրենքով սահմանված կարգով»