Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 14-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 փետրվարի 2019 թվականի N 14-Ա

ՀԱՅՍԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵՂՎԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի պարբերության 1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության 143 հոդվածի 9-րդ և 12-րդ կետերով, ՀՀ կռավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>>1918-Ն որոշուման 17-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշումով ստեղծված <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողով >>-ի 18.01.2019 թիվ 4 դրական եզրակացությունը՝ Տաշիր համայնքի ավագնին որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեղվահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 06-076-0103-0007 կադաստրային ծածկագրով 0,03 հա բնակավայրերի նշանակության այլ հողամասի նպատակային նշանակությունը փոխել էներգետիկայի, կապի տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների հողի, գործառնական նշանակությունը՝ կապի:

2. Համայնքի ղեկավարին` 10- օրյա ժամկետում հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխությունների մասին տեղեկացնել անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմնին և քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնին` կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օվանից:


Կողմ -10

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՄԻՇԱ

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՄԱՐԴՈՅԱՆ ՍՈՒՍԱՆ

ՅԱՎՐՈՒՄՅԱՆ ԱՐԱ

ՌԵՎԱԶՅԱՆ ՀԱՅԿԱՆՈՒՇ

ՍՈՂՈՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

ՎԵԼԻՑՅԱՆ ՆՈՐԻԿ

ՏՈՄԵՐՅԱՆ ՔԵՐՈԲ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner