Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594 հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով Տաշիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, Տաշիր քաղաք, Դպրոցականների փողոց, թաղամաս 9, բ/շ 27, թիվ 35 հասցեում գտնվող 48,78 ք/մ մակերեսով բնակարանը անհատույց /նվիրատվության կարգով/ օտարել այն զբաղեցնող և փաստացի տիրապետող Էդուարդ Վլադիմիրի Տամիլինին։
2.Նվիրառու Էդուարդ Վլադիմիրի Տամիլինի հետ կնքել նվիրատվության պայմանագիր, որ ենթակա է նոտարական վավերացման։
3. Նվիրատվության պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցումը ենթակա է պետական գրանցման։
4. Առաջարկել նվիրառուին ապահովել նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերի կատարումը։
5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: