Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1199-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 նոյեմբերի 2019 թվականի N 1199-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶ, ՏԱՇԻՐ ՔԱՂԱՔ, ԿԻՐՈՎԻ ՓՈՂՈՑ 170 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՄՎՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ և ԲԱԺԱՆՎԱԾ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով քաղաքացի Կարեն Վարազդատի Ղազարյանի  (անձնագիր AM0656842, տրված 29.02.2012թ.) դիմումը, 29.12.2007թ․ կազմված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2460783 վկայականը, «Արսեն Իսահակյան Ռուդիկի» ԱՁ-ի կողմից կազմված հատակագիծը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի  մայիսի 18-ի   N 912-Ն որոշումով հաստատված կարգի  8-րդ, 9-րդ, 11-րդ և 13-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի N2387 Ն որոշմով հաստատված կարգի 29-րդ կետի բ) ենթակետով, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցները իրականացվել են 2015թ-ին՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝

 

1. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, Տաշիր քաղաք, Կիրովի փողոց, թիվ 170 հասցեում (կադաստրային ծածկագիր՝ 06-008-0103-0002) Կարինե Համազասպի Ղազարյանին, Վարազդատ Նապալի, Կարեն Վարազդատի և Արմեն Վարազդատի Դումիկյաններին սեփականության իրավունքով պատկանող 0,1հա տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված հետևյալ կառույցները՝

1)   պարիսպ- 2,36քմ.

2)   պարիսպ- 29.3քմ: 

2․ Ինքնակամ կառուցված կառույցները ճանաչել օրինական՝ համաձայն «Արսեն Իսահակյան Ռուդիկի» Ա/Ձ-ի կողմից կազմված և Տաշիր համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի։
3․ Կառույցները չեն խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4․ Պարտավորեցնել Կարեն Վարազդատի Դումիկյանին սույն որոշման ընդունման օրվանից 60 օրյա ժամկետում օրինականացված կառույցների համար համայնքի բյուջե վճարել՝ 17430 (տասնյոթ հազար չորս հարյուր երեսուն) ՀՀ դրամ
5․ 60 օրյա ժամկետում սահմանված գումարը համայնքի բյուջե չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած։ 

6. ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի, ք․ Տաշիր, Կիրովի փողոց, թիվ 170 հասցեում գտնվող՝  համաձայն կազմված բաժանման  հատակագծերի, բաժանվող գույքերին տրամադրել նոր փոստային հասցեններ՝ 

1)  0,06004հա մակերեսով հողամասին բնակելի տանը և 2,36քմ. պարիսպին՝  ՀՀ Լոռու մարզ Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, 5-րդ թաղամաս Երևանյան փողոց թիվ 170 բնակելի տուն։

2)  0,03996հա հողամասին և 29,32քմ. պարիսպներին՝  ՀՀ Լոռու մարզ Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, 5-րդ թաղամաս Երևանյան փողոց թիվ 170/1 հողամաս:

7. Սույն որոշումից ծագող իրավունքներն ու փոփոխությունները ենթակա են պետական գրանցմանը ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանմունքում: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner