Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 57-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 57-Ա


Զեկ. ՍԼԱՎԻԿ ԱՆԱԽԱՍՅԱՆ

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշումը`

Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝

1․Համայնքային սեփականություն հանդիսացող ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք․ Տաշիր, 1-ին թաղամաս, Անի բ/զ, թիվ 11/1 հասցեում գտնվող ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված 22,4 քմ մակերեսով ավտոտնակը և դրա համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրի բնակելի կառուցապատման 62.6 քմ մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով օտարել ինքնակամ կառույցն իրականացնող Հրայր ՄիշիկիՄուրադյանին։
2․ Պարտավորեցնել Հրայր Միշիկի Մուրադյանին մուծելու հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 13900 (տասներեք հազար ինը հարյուր ) ՀՀ դրամ, ավտոտնակի վաճառքի արժեքը՝ 12320 (տասներկու հազար երեք հարյուր քսան) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումից ծագող իրավական հարաբերությունները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

 
Կողմ (12)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԼԱՎԻԿ ԱՆԱԽԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner