Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Տաշիր համայնքի բնակիչ Ալիսա Երվանդի Միրզոյանի դիմումը և այն, որ գործողության ժամանակահատվածում Ալիսա Երվանդի Միրզոյանը չի սեփականաշնորհել իր բնակելի տունը՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է
1.Տաշիր համայնքի սեփականություն համարվող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 1433420 վկայական/, գյուղ Կաթնառատի՝ 100,4քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունը, անասնաշենքը՝ 42,6 քմ և դրանց սպասարկման համար անհրաժեշտ 0.162հա մակերեսով տնամերձ հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 06-053-008-004/ նվիրել Ալիսա Երվանդի Միրզոյանին:
2. Նվիրառու Ալիսա Երվանդի Միրզոյանի հետ կնքել նվիրատվության պայմանագիր:
3. Նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից: