Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 342-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2019 թվականի N 342-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 2-րդ կետով, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35, 42 և 43 հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 731-ն և N 912 Ն-ն որոշումները, Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2005 թ. N 2387Ն որոշումը <<Արտյոմ Սաքանյան>> ԱՁ-ի կողմից կազմված հատակագիծը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տաշիր քաղաքի Ջահուկյան փողոց, թաղամաս 6, թիվ 15/2 հասցեում գտնվող ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, դրանք կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների խախտումներով չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հողամասը ընդգրկված չե Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում.

1. Տաշիր քաղաքի թաղամաս 6, Ջահուկյան փողոց, թիվ 15/2 հասցեում, կադաստրային ծածկագիր՝ 06-008-0105-0016, քաղաքացի Էդգար Սոլոյանի կողմից համայնքին պատկանող31,9 ք/մ հողամասի վրա ինքնակամ կառուցված, ներքոհիշյալ կառույցի նկատմամբ ճանաչել համայնքային սեփականության իրավունքը.
1.1. Ավտոտնակ – 19,87ք/մ մակերեսով:
2. Վերոհիշյալ համայնքային սեփականություն հանդիսացող կառույցը համարել օրինական:
3. Հողամասի սահմանները որոշվում են <<Արտյոմ Սաքանյան>> ԱՁ կողմից կազմված և Տաշիր համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4․ Էդգար Սոլոյանին առաջարկել օրինականացված կառույցը և կից հողամասը պետական գրանցում ստանալուց հետո, ուղղակի վաճառքի կարգով գնել գործող տուրքի և հողամասի կադաստրային արժեքի չափով․
4․1 Ավտոտնակ - 10930 ՀՀ դրամ
4․2 Հողամաս - 7082 ՀՀ դրամ։
5. Ավտոտնակին տալ փոստային հասցե`Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք․ Տաշիր, 6-րդ թաղամաս, Ջահուկյան փողոց թիվ 15/2 ավտոտնակ։
6. Սույն որոշումից ծագող իրավական հարաբերությունները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:
7. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner