Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 104-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2018 թվականի N 104-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով,«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 32-րդ հոդվածով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2019 թվականի բյուջեն՝
1)եկամուտների գծով՝ 391494,4 հազար դրամ,
2)ծախսերի գծով՝ 420994,4 հազար դրամ,
3) դեֆիցիտը (պակասուրդը)՝ 29500,0 հազար դրամ:
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի:
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի:
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի:
5. Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հատված 4-ի:
6. Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ համաձայն հատված 5-ի:
7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի:
8. Սահմանել, որ`
8.1. Ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահամաններում՝ պահպանելով մուտքերի համամասնությունները.
8.2. Ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման նախատեսված հոդվածների միջև <Բյուջետային համակարգի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համապատասխան կատարվող վերաբաշխումների չափաքանակը համայնքի ղեկավարի կողմից 2019թ. բյուջեի կատարման ընթացքում սահմանել 15% չափով:
9. Համայնքի 2019 թվականի բյուջեի կատարման ընթացքում պաշտպանվածության են ենթակա և լրիվ ծավալով ֆինանսավորվում են`
ա) աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումները.
բ) սանմաքրումը, աղբահանությունը.
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Կողմ -10

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՄԻՇԱ

ԲԵԶՈՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԳԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՄԱՐԴՈՅԱՆ ՍՈՒՍԱՆ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՍՈՂՈՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

ՎԵԼԻՑՅԱՆ ՆՈՐԻԿ

ՏՈՄԵՐՅԱՆ ՔԵՐՈԲ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner