Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օ րենսգրքի 48-րդ հոդվածով, 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 94-րդ հոդվածով,<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> N 286 որոշումով հաստատված կարգի 8-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը մրցույթով՝ վարձակալության իրավունքով տրամադրել օգտագործման:
2. Սահմանել հողամասի վարձակալության վճարի մեկնարկային գները` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։