Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի N 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»N 631-Ն , Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի սեպտեբերի 25-ի « Երեխաների, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգը եվ պայմանները սահմանելու, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1112-Ն որոշումներով, հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարին կից «Խնամակալության և հոգաբարձության» հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 10 արձանագրությունը՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ՝
1. Դիմել դատարան ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի բնակիչ Սպարտակ Ալեքսանի Դումիկյանին անգործունակ ճանաչելու հայցով: