Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 105-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2018 թվականի N 105-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՁՄՌԱՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրեննսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասով, 186-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետերով, ելնելով այն հանգամանքից, որ ձմռանամիսներին հնարավոր չէ ապահովել Տաշիր համայնքի մանկապարտեզների բնականոն կենսագործունեությունը՝

                                                      Տաշիր համայնքի ավագանին որոշում է.

1. 2019թ. հունվարի 1-ից մինչև 2019թ. փետրվարի 1-ը ժամանակավոր դադարեցնել «Ամալյա Կարապետյանի անվան» համար 4 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի աշխատանքային գործունեությունը:
2. 2019թ. հունվարի 1-ից մինչև 2019թ. ապրիլի 1-ը ժամանակավոր դադարեցնել համար 1 և համար 3 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ների աշխատանքային գործունեությունը: 
3. Հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողների աշխատավարձը վճարել՝ համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:


Կողմ -10

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՄԻՇԱ

ԲԵԶՈՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԳԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՄԱՐԴՈՅԱՆ ՍՈՒՍԱՆ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՍՈՂՈՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

ՎԵԼԻՑՅԱՆ ՆՈՐԻԿ

ՏՈՄԵՐՅԱՆ ՔԵՐՈԲ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner