Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի5-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, « Նորմատիվ Իրավական ակտերի մասին » ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3–րդ կետով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2018 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2019 թվականի բյուջեն հաստաելու մասին» N104-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն և շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 1-ից թիվ 6 հատվածների: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |