Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 27-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 27-Ա


Զեկ. ՆՈՒՆԵ ՍՈԼՈՅԱՆ

ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 97-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով ՝

Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝

1․ ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2020 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերն սահմանելու մասին » N 97-Ն որոշուման հավելված 1-ի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`
«5) համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար` վաթսուն հազար դրամ»:
2․ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2020 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերն սահմանելու մասին» N 97-Ն որոշուման հավելված 1-ի 7-րդ կետի ա) ենթակետի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ`
«- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` տասը հազար մեկ դրամ »։
3․ ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2020 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերն սահմանելու մասին» N 97-Ն որոշման հավելված 1-ի 7-րդ կետի ա) ենթակետի 3-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ`
«- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` տասներեք հազար մեկ»:
4․ ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2020 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերն սահմանելու մասին » N 97-Ն որոշման հավելված 1-ի 7-րդ կետի ա) ենթակետի 4-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ`
«- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` քսան հազար մեկ դրամ»:
5․ ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2020 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերն սահմանելու մասին» N 97-Ն որոշուման հավելված 1-ի 7-րդ կետի բ) ենթակետի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ`
«- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` տասը հազար մեկ դրամ»:
6․ ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2020 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերն սահմանելու մասին» N 97-Ն որոշման հավելված 1-ի 7-րդ կետի բ) ենթակետի 3-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ`
«- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` տասներեք հազար մեկ դրամ»:
7․ ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2020 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերն սահմանելու մասին » N 97-Ն որոշման հավելված 1-ի 7-րդ կետի բ) ենթակետի 4-րդ պարբերությունը խմբագրել և շարադրել նոր խմբագրությամբ`
«- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` քսան հազար մեկ դրամ»:
8․ ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2020 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերն սահմանելու մասին » N 97-Ն որոշման հավելված 1-ի 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`
«14) համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար` օրացուցային տարվա համար` հինգ հարյուր հազար դրամ»։
9․ Սույն որշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։

 
Կողմ (9)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՒՆԵ ՍՈԼՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner