Հիմք ընդունելով քաղաքացի Աղունիկ Սամվելի Ալբերտյանի (ն.ք.՝ 013564778, տրված 12.04.2022թ.) դիմումը, Կադաստրի կոմիտեի կողմից կայացված կասեցման N-Կ-16092025-06-0074 որոշումը, 03.07.2013թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի (գրանցամատյան՝ 2503) վկայագիրը Տաշիր համայնքի ղեկավարի կողմից՝ 11 հուլիսի 2025 թվականին տրված քաղվածքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 24.07.2025թ. N 1028-Ն որոշումը, «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածով, նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրիանական և օրենքի ուժով հատկացված 0.146014 հա ընդհանուր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և այն որ շինությունները կառուցվել են մինչև 2001թ. մայիսի 15-ը` 1970-1988թթ-ին ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Օրենքի ուժով ճանաչել Աղունիկ Սամվելի Ալբերտյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Մեծավան, 06-074-0088-0013 կադաստրային ծածկագրում գտնվող 0.146014 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2. Հողամասի սահմանները որոշվում են համաձայն «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
3. Օրենքի ուժով ճանաչել Աղունիկ Սամվելի Ալբերտյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Մեծավան, 06-074-0088-0013 կադաստրային ծածկագրով 0.146014 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա գտնվող բոլոր շինությունների նկատմամբ։
4․ Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2013 թվականի հունիսի 11-ի «Բնակելի տան և օժանդակ կառույցների նկատմամբ հիմքերի վերականգնման մասին» թիվ 101-Ա որոշումը:
5․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի Կոմիտեում։