Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1209-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 նոյեմբերի 2019 թվականի N 1209-Ա

ՀԱՅԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ, ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ, ՔԱՂԱՔ ՏԱՇԻՐ, 5-ՐԴ ԹԱՂԱՄԱՍ ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 40/5 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 14.3 –րդ հոդվածի 12-րդ կետով, հիմք ընդունելով քաղաքացի Սերգեյ Վլադիմիրի Գուլյանի դիմումը, սեփականության իրավունքի գրանցման թիվ 10012014-06-0019 վկայականը, Տաշիր համայնքի ավագանու 12 սեպտեմբերի 2019 թվականի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և համայնքի վարչական սահմաններում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերից 0.5 հեկտար հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին» N 69-Ա որոշումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնք, Տաշիր քաղաք, 5-րդ թաղամաս, Գրիբոյեդովի փողոց, թիվ 40/5 հասցեում գտնվող, Սերգեյ Վլադիմիրի Գուլյանին սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության «պահեստարանների» հողեր գործառնական նշանակության 0.5 հա (կադաստրային ծածկագիր 06-008-0111-0030) հողամասը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակությամբ:
2. Համայնքի հողային հաշվեկշռում կատարել սույն որոշումից ծագող համապատասխան փոփոխություն։
3․ Սույն որոշումից ծագող փոփոխություները ենթակա են գրանցմանը ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner