Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286-Ն որոշումով, հիմք ընդունելով Տաշիրի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի26-ի թիվ 8 արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, քՏաշիր, Վ.Սարգսյան փողոց, թիվ 116/8 հասցեում գտնվող 40 քմ (կադաստրային ծածկագիր՝ 06-008-0209-0053) բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը 32000 (երեսուներկու հազար) ՀՀ դրամով օտարել 2024 թվականի ապրիլի 26-ի Տաշիրի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի կողմից անցկացված աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված Գնել Սերոբի Ներսիսյանին:
2. Գնել Սերոբի Ներսիսյանին՝ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը:
3. Գումարն ամբողջությամբ վճարելուց հետո Գնել Սերոբի Ներսիսյանի հետ երկու օրվա ընթացքում կնքել օտարման պայմանագիր, որը վավերացվում է նոտարական կարգով և ենթակա է պետական գրանցման: