Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումներով՝0
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հաստատել Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից ֆինանսավորվող «Տաշիր գետի ափի վերականգնում և կլիմայական դիմակայունություն կայուն զբոսաշարջության միջոցով «Կլիմայական կամուրջ» դրամաշնորհային ծրագիրը՝ համաձայն հավելվածի: 2. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի բյուջեից «Կլիմայական կամուրջ» ծրագրի իրականացման համար 26038350 ( քսանվեց միլիոն երեսունութ հազար երեք հարյուր հիսուն ) դրամ համաֆինանսավորմանը: |