Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 104-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 փետրվարի 2020 թվականի N 104-Ա

ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ, ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ, ՏԱՇԻՐ ՔԱՂԱՔ, 4-ՐԴ ԹԱՂԱՄԱՍ, ԱՐՑԱԽԻ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 36/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԱԳԻԿ ԳՈՒՐԳԵՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄՅՆՔՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N1189-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով քաղաքացի Մայրանուշ Բաղդասարյանի (նույնականացման քարտ`  003392420, տրված` 14․04․2014թ.) լիազորված անձ  Գագիկ Գուրգենի Մարտիրոսյանի դիմումը,  «Մել և Միլ» գեոդեզիայի և քատեզագրության կենտրոն ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի և շինությունների հատակագծերը, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 20-ին կայացրած թիվ ԼԴ1/1285/02/19 վճիռը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 25-ի N2387-Ն որոշուման 29-րդ կետի ա) ենթակետով և 48-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով և նկատի ունենալով, որ տնատիրության սպասարկաման համար օրիանական հատկացված 0,05հա հողամասը,  կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված և ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Հաշվի առնելով, որ չափագրման արդյունքում հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0,0444հա և այն, որ բնակելի տունը և օժանդակ շինությունները կառուցվել է մինչև 2001թ. մայիսի 15-ը` 1976թ․-ին`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `

1. Օրենքի ուժով ճանաչել Գագիկ Գուրգենի Մարտիրոսյանի սեփականության իրավունքը ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, Տաշիր քաղաք, 4-րդ թաղամաս, Արցախի փողոց, թիվ 36/1 (կադաստրային ծածկագիր` 06-008-0083-0017) հասցեում գտնվող տնատիրության սպասարկման համար անհրաժեշտ 0,0444հա մակերեսով հողամասի նկատմամբ։
2. Հողամասի չափերը որոշվում են Տաշիրի համայնքի ղեկավարի կողմից հաստատված և «Արսեն Իսահակյան Ռուդիկի» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծով:
3. Ճանաչել Գագիկ Գուրգենի Մարտիրոսյանի սեփականության իրավունքը ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, Տաշիր քաղաք, 4-րդ թաղամաս, Արցախի փողոց, թիվ 36/1 (կադաստրային ծածկագիր` 06-008-0083-0017)հասցեում գտնվող տնատիրության սպասարկման համար անհրաժեշտ 0,0444հա մակերեսով հողամասի վրա գտնվող բոլոր շինությունների նկատմամբ՝ համաձայն «Արսեն Իսահակյան Ռուդիկի» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի:
4. Տնատիրությանը տրամադրել փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, Տաշիր քաղաք, 4-րդ թաղամաս, Արցախի փողոց, թիվ 36/1 բնակելի տուն։
5. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 2019 թվականի նոյեմբերի 13-ի « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Տաշիր քաղաք, 4-րդ թաղամաս, Արցախի փողոց, թիվ 36/1 հասցեում գտնվող տնատիրության և կից հողամասի նկատմամբ Գագիկ Գուրգենի սեփականության իրավունքը ճանաչելու մասին» N1189-Ա որոշումը:
6. Ուժը կորցրած ճանաչել Տաշիր համայնքի ղեկավարի կողմից նախկինում տրված քաղվածքը (քաղվածքները):
7․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner