Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և “Տեղական ինքնակառավարման մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Աստղիկ Զաքարի, Սեդա Եգորի, Ռիմմա Գրիգորի Ամիրյաններին և Վլադիմիր Ալեքսանդրի Ավագյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասից (վկայական N 1531224, տրված 31․05․2005թ․-ին ) հրաժարվելու մասին դիմումը`
1. Քաղաքացիներ Աստղիկ Զաքարի, Սեդա Եգորի, Ռիմմա Գրիգորի Ամիրյաններին և Վլադիմիր Ալեքսանդրի Ավագյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1.1 06-072-0232-0019 կադաստրային ծածկագրով 0,42 հա վարելահող ։
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Տաշիր սպասարկման գրասենյակ:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականները ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: