Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 867-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 նոյեմբերի 2020 թվականի N 867-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ,ՔԱՂԱՔ ՏԱՇԻՐ, ԼԵՆԻՆԻ ՓՈՂՈՑ , ԹԻՎ 74 ՀԱՍՑԵՈՒՄ ԴԵՐԵՆԻԿ ԼԵՆԻԿԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Դերենիկ Լենիկի Կարապետյանի (անձնագիր` AR0208282, տրված` 24․02․2017-ին) 2020 թվականի նոյեմբերի 17-ի ՄԴ437-20 դիմումը, անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 2202934 վկայականը, ԱՁ «Արտյոմ Սաքանյան»-ի կողմից կազմված հատակագիծը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառվարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 9-րդ և 11-րդ կետերով,13-րդ կետի բ) ենթակետով,հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387 -Ն որոշումով հաստատված կարգի 29-րդ կետի դ) ենթակետը, 48-րդ կետը, նկատի ունենալով,որ ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և այն, որ ինքնակամ կառույցները իրականացվել են 2018թ-ին՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Ճանաչել օրինական ՀՀ Լոռու մարզ, քաղաք Տաշիր , Լենինի փողոց, թիվ 74 բնակելի տուն հասցեում Դերենիկ Լենիկի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող 0,10251  հա բնկավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 85,73 քմ ընդհանուր մակերեսով կառույցները՝ համաձայն «Արտյոմ Սաքանյան » ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի՝
1) Ամառային խոհանոց՝  40․71 քմ
2) Պարիսպ՝   6,67 քմ
3) Պարիսպ՝   2,5

4) Պարիսպ՝   35,85
2․. Հողամասի սահմանները որոշվում են համաձայն  համայնքի ղեկավարի կողմից հաստատված և  ԱՁ «Արտյոմ Սաքանյան»-ի կողմից կազմված հատակագծի:
3. Պարտավորեցնել ինքնակամ կառույցնները իրականացնողն սույն որոշման ընդունման օրվանից 60 օրյա ժամկետում օրինականացված կառույցի համար համայնքի բյուջե վճարել՝ 47160(քառասունյոթ հազար  հարյուր վաթսուն) ՀՀ դրամ :
4. 60 օրյա ժամկետում սահմանված գումարը համայնքի բյուջե չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած։
5․Տնատիրությանը՝  ՀՀ Լոռու մարզ, քաղաք Տաշիր, Լենինի փողոց, թիվ 74 բնակելի տուն հասցեի փոխարեն տրամադրել ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, 4-րդ թաղամաս, Վ․Սարգսյան փողոց, թիվ 74 բնակելի տուն հասցեն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner