Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Մերուժան Մուրադյան Վոլոդյայի»-ի 2021 թվականի հունվարի 14-ի N9 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և ՀՀ կառավարության 2007թվականի հուլիսի 19-ի 843-Ն որոշումով հաստատված կարգի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, Երևանյան փողոց, թիվ 171 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր «Մերուժան Մուրադյան Վոլոդյայի»-ի հայտը բավարարել և նրան տալ 2021թ. առաջին եռամսյակի համար ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը: