Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 88-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 88-Ն


Զեկ. ՆՈՒՆԵ ՍՈԼՈՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 97-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով՝

Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝

1․ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայքնի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայասատնի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2020 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույաքաչափերը սահմանելու մասին» N 97-Ն որշմումով հաստատված հավելված 2-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1, 12.2, 15,16,17, 18 և 19 կետերով.
«11.1) սահմանել «Տաշիրի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճը օգտագործման տրամադրելու համար 1 ժամվա վճարը՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
«11.2) սահմանել «Տաշիրի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի սենյակները օգտագործման տրամադրելու համար 1քմ վճարը՝ 700 (յոթ հարյուր) ՀՀ դրամ»:
« 15) սահմանել մինիամբարձիչի օգտագործման համար վճար՝ 1օրը 65000 ՀՀ դրամ »:
« 16) սահմանել գրեյդեր օգտագործման համար վճար՝ 1ժամը 20000 ՀՀ դրամ»:
« 17) սահմանել էքսկավատորի օգտագործման համար վճար՝ 1ժամը 14000 ՀՀ դրամ »:
« 18) սահմանել ինքնաթափ մեքենայի օգտագործման համար վճար՝ 1ժամը 16500 ՀՀ դրամ »:
«19) սահմանել մինիամբարձչի անձնակազմով օգտագործման համար վճար՝ 1 օրը 90000 ՀՀ դրամ»:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։

 
Կողմ (12)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՒՆԵ ՍՈԼՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner