Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայատանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 2023 թվականի հուլիսի 27-ի «Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 25/2, թիվ 4, 1-ին թաղամասի Երևանյան փողոցի թիվ 25/8, Կիրովի փողոց թաղամաս թիվ 1 հասցեներում գտնվող Գեվորգ Վաչիկի Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերը եվ շինությունները որպես մեկ գույքային միավոր միավորելու, հողամասերի եվ շինությունների գործառնական նշանակությունները փոխելու եվ փոստային հասցե տրամադրելու մասին» N786-Ա որոշման 5-րդ կետում կատարել փոփոխություն՝ 2, 3, 4, ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ և ավելացնել 5-րդ ենթակետ՝
2) 18.0 քմ մակերեսով անասնաշենքի գործառնական նշանակությունը՝ որպես ավտոտեխսպասարկման կետ,
3) 22,5 քմ մակերեսով մառանի գործառնական նշանակությունը՝ որպես ավտոտեխսպասարկման կետ
4) 17,5 քմ մակերեսով ամառային խոհանոցի գործառնական նշանակությունը՝ վերանորոգման կետ
5) 20,8 քմ մակերեսով ավտոտնակի գործառնական նշանակությունը՝ որպես ավտոտեխսպասարկման կետ