Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Մովսիսյան Նորայր Վալիկոյի» 2021 թվականի հունվարի 14-ի N 7 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, 45 -րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և ՀՀ կառավարության 2007թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, Երևանյան փողոց, թիվ 264 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր «Մովսիսյան Նորայր Վալիկոյի»-ի հայտը բավարարել և նրան տալ 2021 թվականի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ եռամսյակի համար ոգելից, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը: